ՄԵՐ ՄԱՍԻՆ

ՀՀ Սյունիքի մարզի Շիկահող համայնքի տիպային դպրոցում ուսումնական գործընթացը սկսվել է 1972-1973  ուստարում:

Դպրոցի տնօրեններ են աշխատել Սպարտակ Մկրտչյանը,Գրիգոր Մկրտչյանը,Մանուշակ Օրբելյանը,Գրենյա Աղաբեկյանը  և Հասմիկ Ղազարյանը:

2017 թ. հունվարից դպրոցի տնօրենությունը ստանձնել է  Արևիկ Հակոբյանը:Նրա ղեկավարությամբ  բարձրացել է դպրոցի կրթադաստիարակչական աշխատանքների որակը,ամրապնդվել է  համայնք-դպրոց կապը:

Դպրոցը Սրաշեն համայնքում ունի մասնաշենք,որտեղ սովորում են  10 աշակերտ:Շիկահողի դպրոցը ունի կահավորված դասասենյակներ,ուսուցչանոց,գրադարան,մասնագիտական կողմնորոշման կաբինետ,նիստերի դահլիճ,ճաշարան և առանձին մասնաշենքով մարզադահլիճ:

2017-2018 ուստարում դպրոցում սովորում է 18 աշակերտ: Դպրոցում ակտիվ գործում են կառավարման խորհուրդը և խորհրդակցական մարմինները: Տարբեր կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում իրականացվել են տարբեր նպատակային ծրագրեր:

Տնօրեն ՝            Ա.Հակոբյան

Հասցե՝            գյուղ  Շիկահող,1-ին փողոց,շենք 31

Հեռախոս՝      28560564

Կայք՝               shikahogh.schoolsite.am